Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարներն ու մարզչական շտաբը չեն պատրաստվում գործունեություն ծավալել ձմեռային տրանսֆերային շուկայում: Այդ մասին է հայտնել ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Մեր թիմը հիանալի կազմ ունի, եթե բոլոր ֆուտբոլիստները պահպանեն մարզավիճակն ու խուսափեն վնասվածքներից: Ներկայումս, պարզապես, անիմաստ է ձեռք բերել նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ: Մենք պետք է շտկենք ստեղծված իրավիճակը: Թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է գիտակցի դա:
Յուրաքանչյուրս պետք է ինքնաքննադատությամբ զբաղվենք: Մեր խնդիրների լուծումը պետք է գտնենք խաղադաշտում»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:






































