Վերջերս Twitter-ը թողարկել է աուդիո գործառույթ՝ թույլ տալով երաժշտություն լսել առանց այլ թվիթների ընթերցումից կտրվելու: Շուտով համանման գործառույթ կհայտնվի նաև տեսանյութերի համար: Օգտատերերը կարող են հոլովակներ դիտել՝ շարունակելով թերթել թվիթների ժապավենը iOS և Android ՕՀ-ներով աշխատող սարքերի համար նախատեսված հավելվածներում:
TechCrunch-ի փոխանցմամբ՝ այդ կերպ Twitter-ը ցանկանում է նպաստել օգտատերերի կողմից մուլտիմեդիա բովանդակության ավելի ակտիվ կիրառմանը: Այժմ օգտատերերը կարող են չընդհատել իրենց գործը ֆոնային ռեժիմում երաժշտություն լսելու համար:
Փորձագետները կարծում են, որ դա թույլ կտա Twitter-ին տեսագովազդի անցնել՝ սոցցանցը վերջապես դարձնելով շահութաբեր:










































