Նյու Յորքի առևտրային բորսայում WTI նավթը թանկացել է 0.42 դոլարով (0.52%): TASS-ի տեղեկացմամբ՝ երեքշաբթի օրն այս նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքները առևտրի վերջում կնքվել են 1 բարելի դիմաց 81.42 դոլար գնով:
Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների պայմանագրերի գինն աճել է 0.10 դոլարով՝ 86.13 դոլար 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Վերլուծաբաններն այս թանկացումը կապում են ներդրողների հույսի հետ, որ ԱՄՆ տնտեսությունը տեսանելի հեռանկարում անշրջելի է՝ այն բռնել է վերականգնման ուղին: Դա ենթադրում է էներգակիրների պահանջարկի անխուսափելի մեծացում և, համապատասխանաբար, դրանց թանկացում:










































