Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է մանրածախ երեք վարկային կազմակերպությունների երկարաժամկետ վարկանիշը, որոնք մտնում էին ռուսական բանկերի թոփ-30-ում: Խոսքը «Խոում Կրեդիտ Բանկի», «Ռուսական ստանդարտ» և «Արևելյան էքսպրես» բանկերի մասին է: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով գործակալության հաղորդագրությունը:
«Խոում Կրեդիտ Բանկի» վարկանիշը BB-ից նվազել է BB- աստիճանի, «Ռուսական ստանդարտ» և «Արևելյան էքսպրես» բանկերի վարկանիշը՝ B-ից B+-ի: Բոլոր վարկանիշների կանխատեսումները բացասական են:
Fitch-ը նշում է, որ վարկանիշային գործողությունը արտացոլում է բանկերի բացասական ֆինանսական արդյունքները, ինչպես նաև վարկային կազմակերպությունների կապիտալի մակարդակի նկատմամբ ճնշումը:







































