Walmart ամերիկյան խանութների ցանցը սկսել է վաճառել խաղերի արդեն օգտագործված սկավառակներ: Այս մասին հաղորդում է Buisnessweek-ը:
Նման սկավառակների վաճառքի կետեր են բացվում ԱՄՆ ողջ տարածքում Walmart-ի 4300 խանութներից 1700-ում: Վաճառքը նախապատրաստելու համար վերջին 6 ամիսներին ընկերությունը զեղչերով էր վաճառում նոր սկավառակները՝ հների դիմաց:











































