Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պատվիրակները անհրաժեշտ չեն համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարումը: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ԵՄ-ի դիվանագետին:
«Այսօր դեբատներից հետո կայացել է ԵՄ արտաքին գործերի նախարարների և առաջնորդների քննարկում՝ պատժամիջոցների հարցով: Մշտական ներկայացուցիչները կիսել են այս քննարկումների ժամանակ տրված գնահատականը, որ ներկա պահին պատճառներ չկան փոփոխելու Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանափակող միջոցառումները»,- ասել է դիվանագետը:









































