Tuesday, 30 06 2026
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ղրիմից-Հայաստան չվերթներ չեն կարող իրականացվել՝ առանց Կիևի թույլտվության. Իվան Կուխտա

Ղրիմից Հայաստան թռիչքներ չեն կարող իրականացվել՝ առանց Կիևի թույլտվության. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ անդրադառնալով Սիմֆերոպոլ-Երևան-Սիմֆերոպոլ ավիահաղորդակցության հնարավոր բացմանը:

Նա նշեց, որ մամուլում հայտնված տեղեկություններն այդ ավիահաղորդակցության բացման մասին չեն հաստատվում, քանի որ կա պաշտոնական դիրքորոշում ՀՀ իշխանությունների կողմից, որն իր համար հնչեցրել են: Նրա համոզմամբ՝ Երևանը չի տվել նման համաձայնություն:

«Նման թռիչքներ չեն կարող լինել, քանի որ եթե լինեին, ապա հայկական կողմը սրա համար թույլտվություն պետք է խնդրեր ուկրաինական կողմից: Ինչպե՞ս կարող են լինել նման թռիչքներ, եթե ՀՀ իշխանությունները դրա համար պաշտոնական թույլտվություն չեն տվել: Ես կարծում եմ, որ սա սադրանք է, տեղեկատվական սադրանք է, քանի որ կան միջազգային կազմակերպություններ, ինչպես ԻԿԱՕ-ն, որոնք Ղրիմը չեն դիտարկում որպես ՌԴ տարածքի մի մաս: Ուստի բոլոր թռիչքները, որոնք պետք է իրականացվեն դեպի Ղրիմ, պետք է Ուկրաինայի հետ համաձայնեցվեն»,- ասաց Իվան Կուխտան:

Խոսելով հայ-ուկրաինական հարաբերությունների մասին, երբ Հայաստանը միանում է ԵՏՄ-ին, իսկ Ուկրաինան՝ ԱՀ-ին, նա ասաց, որ հայ-ուկրաինական հարաբերությունները զարգանալու են՝ չնայած նրան, որ Հայաստանը 2015 թ. հունվարի 1-ից կմիանա ԵՏՄ-ին, իսկ Ուկրաինան ստորագրել է ԱՀ-ն: «Սրանք չեն խոչընդոտում հայ-ուկրաինական հարաբերություններին, քանի որ կողմերը հետաքրքրված են հարաբերությունների զարգացմամբ: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ այս փաստն էլ ավելի կուժեղացնի մեր հարաբերությունները: Ուկրաինան ընչունում է Հայաստանի ընտրությունը»,- ասաց դեսպանը:

Անդրադառնալով Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններին և ընտրություններում պրոեվրոպական թևի հաղթանակին՝ դեսպանն ասաց, թե Ուկրաինայի համար հաճելի է, որ Հայաստանի տարածքում՝ Երևանում, ընտրատեղամաս է եղել, Ուկրաինայի քաղաքացիները, որոնք բնակվում են Հայաստանում, եկել են քվեարկելու, իրենց ձայնը տվել են «Պյոտր Պորոշենկոյի դաշինք»-ի օգտին, ապա վարչապետի կուսակցության «Ազգային ճակատ»-ի, որը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք ապրում են Հայաստանում, իրականացրել են իրենց ընտրությունը և հաստատել այն ծրագիրը, որը հնչեցրել են վարչապետն ու նախագահը: «Այս երկու կուսակցությունները հաղթող են, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Ուկրաինան ընտրել է զարգացման եվրոպական ուղին»,- ասաց դեսպանը:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում