ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը պաշտոնապես արգելել է մարզադաշտերի գլխավերևում և դրանց մոտ անօդաչու թռչող սարքերի և ինքնաթիռների ռադիոկառավարվող մոդելների կիրառումը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Համապատասխան փոփոխությունները մտցվել են օդաչուների համար ծանուցման մեջ, որը զետեղված է վարչության կայքում: Խոսքը կանոնների մասին է, որոնք արձակվել էին 9/11-ից հետո: Փաստաթղթի նախկին տարբերակում անօդաչու սարքերի մասին ոչինչ չէր ասվում:
Օրինախախտին կարող է սպառնալ քրեական պատիժ:











































