World Travel Awards մրցանակաբաշխության ժամանակ լավագույն հյուրանոցները, ավիաընկերությունները և զբոսաշրջային ուղղությունները բարձրագույն մրցանակ են ստացել, հայտնում է style.rbc.ru-ն:
Միջոցառումը տեղի է ունեցել Հնդկաստանի մայրաքաղաքում՝ Դելիում: World Travel Awards-ն անվանում են զբոսաշրջային «Օսկար»: 2012-ին զբոսաշրջության մեջ ներդրման համար բարձրագույն մրցանակին արժանացել են Jumeirah, Starwood Hotels, Lufthansa, Korean Air, Royal Caribbean International և Kuoni ապրանքանիշները:
Աշխարհի լավագույն ավիաընկերություն է համարվել Etihad Airways-ը, որը ստացել է նաև «Լավագույն առաջին դաս»մրցանակը:

Լուսանկարում՝ World Travel Awards-ի հիմնադիր և նախագահ Գրեհամ Կուկը մրցանակը հանձնում է Etihad Airways-ի ներկայացուցիչներին
Լավագույն բիզնես դասի համար պարգևատրվել է Singapore Airlines-ը, էկոնոմ դասի համար ՝ Lufthansa-ն:
«Աշխարհի լավագույն հյուրանոց»՝ Burj al Arab-ը Դուբայում, «Լավագույն հանգստավայր»՝ իտալական Forte Village:

Լուսանկարում Forte Village հանգստավայրը
«Լավագույն նոր հյուրանոց»՝ St.Regis, Դոհա, «Լավագույն հյուրանոցային ապրանքանիշ»՝ InterContinental Hotels & Resorts, «Լյուքս դասի լավագույն հյուրանոցային ապրանքանիշ»՝ Oberoi Hotels & Resorts, «Լավագույն բիզնես-հյուրանոց և բնակարաններ»՝ Grosvenor House Dubai:

Լուսանկարում՝ Մավրիկիոս կղզին
«Լավագույն կղզի»՝ Մալդիվյան, «Մեղրամիսի համար լավագույն վայր»՝ Մավրիկիոս, «Լավագույն կուրիոզ ուղղվածություն»՝ Յամայկա:







































