Գրեթե երկու շաբաթ առաջ ԶԼՄ-ներում հայտնվել են Աննա Կուրնիկովայի և Էնրիկե Իգլեսիասի բաժանվելու մասին լուրեր: Սակայն այժմ ենթադրություններ են հայտնվել այն մասին, որ Կունիկովայից բաժանվելու մասին հայտարարությունը երգչի համար հաջող PR քայլ է հանդիսանում, գրում է Spletnik.ru-ն:
Նման եզրահանգումների համար հիմք են ծառայել լուսանկարները, որոնք օրերս Կունիկովան հրապարակել է Facebook-ի իր էջում: Եթե ավելի ուշադիր լինենք, կնկատենք, որ նախկին թենիսիստուհու պարանոցից փոքրիկ քարտ է կախված, որը Իգլեսիասի և ռեփեր Փիթբուլի համերգի տոմսն է:
Ենթադրվում է, որ Աննան շրջագայում է իր սիրելիի հետ: Իսկ լրագրողներին իր բաժանման մասին Էնրիկեն պատմել է միայն իր սկավառակի և շրջագայության հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու համար:














































