ԱՄՆ-ը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ինտենսիվ բնույթ կկրեն: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակիին:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնացնել շահերը, որը կարող է բերել խաղաղություն տարածաշրջանի բնակիչներին»,- ասել է Պսակին:
Նա հրաժարվել է մեկնաբանել այս շաբաթ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի երկու դիվերսանտների նկատմամբ սկսված դատավարությունը:











































