Օսլոյում թանգարանային համալիրի կառուցումը, որտեղ կտեղակայվեն գեղանկարիչ, գրաֆիկ և առաջին էքսպրեսիոնիստներից մեկի՝ Էդվարդ Մունկի աշխատանքները, կմեկնարկի 2015-ի սկզբին, գրում է TASS-ը:
2.8 մլրդ կրոն (430 մլն դոլար) արժեքով թանգարանը ենթադրվում է կառուցել Բյորվիկ շրջանում` Օսլո ֆյորդի ափին:
Ֆուտուրիստական ապակե շինության մտահղացումը թղթի վրա գծագրվել է դեռևս 2009-ին իսպանական ճարտարապետական բյուրոյի կողմից:
Նոր թանգարանը կբացվի 2019-ին: Այնտեղ, ամենայն հավանակությամբ, կցուցադրվեն նկարչի ոչ այնքան հայտնի աշխատանքները, ինչպես նաև նրա գրական ժառանգությունը պարունակող նոթատետրեր և տետրեր:








































