Այսօր ՀՀ վարչական դատարանը քննել է նախագահի թեկնածու, Սուրենավանի բնակիչ Մարտիկ Սարգսյանի բողոք-դիմումն այն մասին, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն իրեն վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք չի տրամադրել:
Նախագահի թեկնածուն aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ «գիտամանկավարժական կարևոր գործերով» Հնդկաստանում էր գտնվում, իսկ այսօրվա դատական նիստի մասին իրեն տեղեկացրել են երեկ, ու ինքը չի հասցրել ՀՀ–ում բնակվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ձեռք բերել՝ դատարան ներկայացնելու համար։
Դատավճիռը կհրապարակվի վաղը, սակայն Մարտիկ Սարգսյանը վստահ է, որ իր հայցը մերժելու են, քանի որ այդպես է պատվիրված։