«Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գրաժդանկինի տվյալներով՝ ուկրաինական ճգնաժամն սկսելուց ի վեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի էլեկտորալ վարկանիշը սկսել է նվազել: Այս մասին նա հայտնել է RBK-ին:
Եթե Պուտինի օգտին օգոստոսին պատրաստ էր քվեարկել 57%, ապա սեպտեմբերին՝ արդեն հարցվածների 49%-ը: Եթե վերահաշվարկ կատարվի, ապա Պուտինի վարկանիշը կկազմի 83%՝ 1 ամիս առաջվա 87%-ի փոխարեն:
Հարցվածներին հարց են տվել՝ ում օգտին կքվեարկեին այսօր: Ու մինչև ղրիմյան իրադարձությունները, հունվարին Պուտինի վարկանիշը կազմում էր 45 տոկոս, իսկ օգոստոսին՝ 66 տոկոս, իսկ սեպտեմբերի արդյունքով՝ արդեն 49 տոկոս: Նման կերպ, ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում:












































