Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել Մյունխենի «Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կանի խոսքերը:
Վերջինս, մասնաորապես, քննադատել է դորտմունդցիների տրանսֆերային քաղաքականությունը` նշելով, որ հարձակվող Չիրո Իմոբիլեն հարմար թեկնածու չէ Կլոպի մարտավարական սխեմաներն իրականացնելու համար:
«Մեր ներկայիս իրավիճակում կարելի է խոսել թիմի ցանկացած նորեկի մասին և հարցադրում կատարել, թե որքանով էր նպատակահարմար նրա տրանսֆերի ձեռքբերումը: Իմ և թիմի նորեկների մասին կարող եք խոսել՝ ինչ ցանկանում եք: Իհարկե, հեշտ է այս պահին բացասական կարծիք հայտնել մեր մասին: Պարզապես, մենք հաշվի չենք առնում այդ կարծիքները»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:









































