Լուսանկարիչ Ֆրանսուա Բրյունելը նկարում է միանգամայն անծանոթ մարդկանց, որոնք, սակայն, շատ նման են միմյանց: Ֆրանսուան մարդկանց դեմքերով սկսել է հետաքրքրվել 1968-ից, երբ դեռ 18 տարեկան էր և լրջորեն որոշել էր լուսանկարիչ դառնալ: Այս պահին նրա նմանակների հավաքածուում հաշվվում է 200 դիմանկար, որոնք հեղինակը հրապարակել է առանձին գրքում:
Իր բնորդ նմանակներին Ֆրանսուան հանդիպում է ճանապարհորդությունների ընթացքում: Հետո նրանց հրավիրում է համատեղ ֆոտոշարքի: Որոշ զույգեր, պատահաբար նկատելով իրենց նմանությունը, իրենք են գալիս Ֆրանսուայի մոտ: Տարբեր տարիքի, անգամ տարբեր անգամ սեռի մարդիկ նկարվում են ինչպես ընտանեկան լուսանկարում: Եվ դժվար է պատկերացնել, որ նրանք որևէ արյունակցական կապ չունեն ու եկել են երկրագնդի տարբեր ծայրերից:
Զարմանալի աշխարհում ենք ապրում:




















































