ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ հակաահաբեկչական գործողության անցկացման վրա ԱՄՆ ծախսերն Իրաքում և Սիրիայում ավելացել են օրական 700 հազար դոլարով:
«Ծախսերն աճում են»,- RIA Novosti-ին հայտնել է Պենտագոնի անանուն ներկայացուցիչը: Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ծախսերի վերահաշվարկից հետո պարզ է դարձել, որ ներկայում ԱՄՆ կառավարությունը գործողության անցկացման վրա օրական ծախսում է 8.3 մլն դոլար. նախկինում գումարը կազմել է 7.6 մլն դոլար:
Նշվում է, որ այս տարվա օգոստոսից՝ օդային հարվածների պահից ի վեր, Սպիտակ տունը ծախսել է 580 մլն դոլար:










































