ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիա կայցելի: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Այցը կկայանա նոյեմբերի 17-ին:
Սպասվում է, որ Բայդենը կհանդպի երկրի նախագահի և վարչապետի հետ:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահը մեղադրել էր Թուրքիային և մի շարք արաբական երկրների Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու համար: Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել Թուրքիայի նախագահից:










































