Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Հատկանշական աղմուկը տարեվերջին

Հայաստանը տարին փակում է ոչ միայն քաղաքական սկանդալներով և ճգնաժամով, որպիսին, իհարկե, կարելի է համարել Հայաստանում նախագահական ընտրության նախընտրական գործընթացի հայտնի դրսևորումները, այլ նաև մարզական ճգնաժամով և սկանդալով:

Խոսքը տասը լավագույն մարզիկների ցուցակի շուրջ ստեղծված պատմության մասին է: Այդ պատմությունը նոր չէ: Նույն խնդիրը նման ելևէջներով դրսևորվեց նաև անցյալ տարի, և եթե այն այս տարի կրկնվում է ավելի մեծ և լայն աղմուկով, ապա այստեղ արդեն կարելի է խոսել այն մասին, որ գործ ունենք իսկապես լուրջ մի խնդրի հետ: Լուրջը ցուցակի հարցը չէ, այլ հայկական սպորտի: Պարզ երևում է, թե ինչ վիճակում է հայկական սպորտը, ինչ մակարդակում, ինչ ձեռքերում, և ինչու էին, օրինակ, օլիմպիական անցած խաղերում հայկական մարզիկների արդյունքները այդքան տխուր, հատկապես տարածաշրջանի մեր հարևանների համեմատությամբ: Այսինքն՝ հայկական սպորտը վերածվել է ներքաղաքական գործիքի և այդպիսով դադարել է հանդիսանալ որպես գործ, որը պետական քաղաքականության առումով աշխարհում շատ ու շատ զարգացած պետությունների համար դարձել է կիրառելի գործիք: Հայաստանում սպորտը գործիք է ներքաղաքական սուբյեկտների ձեռքին միմյանց դեմ:

Այս իրավիճակը խորհրդանշական է Հայաստանի համար, հատկապես խորհրդանշական է տարեվերջի իմաստով, որովհետև երբ տարվա վերջում երկրում հասունանում է աղմուկ նման հարցի շուրջ, դա վկայում է այն մասին, որ տարին երկիրը, պետությունը, հասարակությունը ապրել է բացարձակապես անարդյունավետ: Այլապես Հայաստանը ունի համակարգային հիմնարար խնդիրներ, որոնք պետք է ժամանակ չտային այլ հարցերի քննարկումների, այլ հարցերով զբաղվելու համար: Բայց այսօր նույնիսկ իշխանական մակարդակով առկա են նման քննարկումները, ինչը ժամանակակից Հայաստանի խորհրդանիշն է՝ զբաղվել այն ամենով, ինչ ավելորդ է, ոչ թե անհրաժեշտ: Խնդիրը հետաքրքրական է հենց այդ հանգամանքը ցուցադրելու իմաստով, այլապես բացարձակապես կարևոր չէ, թե ինչպիսին է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը, ով է այն կազմել, ինչու, ինչ նպատակով: Պարզապես այս իրավիճակը լակմուսի թուղթ է թե՛ իշխանական, թե՛ հասարակական մակարդակների, թե՛ մարզաշխարհի կառավարման մակարդակի համար: Եվ մենք տեսնում ենք, թե ինչքան խզբզած է այդ թուղթը:

Այս ամենն, իհարկե, օգտակար կլիներ, եթե խոսակցությունն ընթանար համակարգային հարթության վրա: Այսինքն՝ ի վերջո հանրային, ինչու ոչ նաև քաղաքական քննարկման դրվեր սպորտում կառավարման մեխանիզմների արդյունավետության բարձրացման, հայկական սպորտը օլիգարխիական քմահաճույքների միջավայրից դուրս բերելու և իրական, խորքային պրոֆեսիոնալիզմի հիմքեր դնելու համար: Այդպիսի քննարկումը կլիներ օգտակար ոչ միայն մարզաշխարհի, այլ նաև ընդհանրապես հասարակական ու պետական միջավայրի համար, քանի որ լայն իմաստով սպորտը մշակույթի բաղկացուցիչ մասն է, նաև պետական քաղաքականության մի բաղադրիչ, որ արժե կիրառել աշխարհում, և որը, ինչպես ավելի վերևում նշեցի, շատ զարգացած երկրներ հաջողությամբ կիրառում են, թեև ունեն նաև պետական քաղաքականության այլ ազդեցիկ լծակներ:

Մարզիկների տասնյակը պետք է առիթ լիներ հենց այդպիսի, համակարգային քննարկումների համար: Ավելին՝ այդ քննարկումները պետք է տեղի ունենային Լոնդոնում տեղի ունեցած օլիմպիական խաղերից հետո, որում Հայաստանի արդյունքները պետք է որ չլինեին գոհացուցիչ, հատկապես անպայման ոսկի բերելու ծառուկյանական խոստումների, ինչպես նաև Պեկինի խաղերի համեմատ մեդալների քանակի կրկնակի կրճատման պատճառով: Թող քննարկումների արդյունքում լիներ բավարարվածության եզրահանգում: Խնդիրն այստեղ Ծառուկյանի անվստահության հարցը չէր: Բայց պետք է լիներ քննարկում, առողջ տրամաբանությունը հուշում է, որ պետք է լիներ, պետք է հանրայնորեն գնահատվեր իրավիճակը: Սրանք են խնդիրները, ու այս առումով է իրավիճակը հատկանշական հանրային տեսանկյունից, պետական տեսանկյունից:

Այս ամենի փոխարեն, մենք ստանում ենք հերթական աղմուկը, որի մեջ, ըստ էության, նույնիսկ անիմաստ է ճիշտ կամ սխալ որոնելը, քանի որ ձևն ինքնին դառնում է սխալ և վկայում, որ թե քաղաքականության մեջ, թե սպորտի մեջ, թե այլ հարցերում մենք չենք կարողանում հասնել անգամ ճիշտ ձևի, ուր մնաց հասնել ճիշտ և արդյունավետ բովանդակության: Այդ պատճառով էլ մեզ մոտ պատմությունը միշտ կրկնվում է սկանդալների, ոչ թե նվաճումների և ձեռքբերումների տեսքով, ու արդյունքում բաժանարար նորանոր գծեր են ի հայտ գալիս, ինչպես կոնկրետ մարզական այս աղմուկի դեպքում դրա վտանգն է առաջանում մարզիկների մասով: Մնում է, որ մարզիկներին էլ անուն առ անուն բաժանեն իմ ու քոնի, տրամադրեն միմյանց դեմ, սրեն նրանց փոխհարաբերությունները, կուռքեր ստեղծեն նրանց համար՝ եթե դեռ չեն ստեղծել: Դրանով արդեն իրավիճակի համապետական և նույնիսկ համազգային հատկանշականությունը կամբողջանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում