Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ի դեմ հանդիպման մասին:
«Երբ կատարյալ խաղ ես ցուցադրում, ինչպես մենք` «կլասիկո»-ում, ապա մեծ բավականություն ես ստանում: Մենք շատ լավ աշխատանք կատարեցինք, բայց պետք է շարունակենք պայքարել:
Ինչ վերաբերում է Չավիի խոսքերին, ապա կա ևս 20 հազար կարծիք այն մասին, որ հակագրոհները` ֆուտբոլի գեղեցկությունն են: Բոլոր այդ կարծիքները պետք է հաշվի առնվեն: Սակայն յուրաքանչյուրն, ով ինչ-որ բան է հասկանում ֆուտբոլից, գիտի, որ մենք ֆանտաստիկ և շատ հագեցած խաղ ցուցադրեցինք: Պետք է իրատես լինել»,- Marca-ն մեջբերում է Ռամոսի խոսքերը:





































