Հարավչինական ծովում է գտնվում Հաինան կղզին, որի մասին քչերը գիտեն: Արևադարձային կղզին իր անձրևային անտառներով և տաք աղբյուրներով միանգամայն անսպասելի գոտի է Ասիայում:
Այն հիանալի վայր է ծովափի, սերֆինգի, գոլֆի, տաք աղբյուրների ու անտառներում արշավների սիրահարների համար:
Այնտեղ այցելելու լավագույն ժամանակը սկսվում է նոյեմբերին:
Ժամանակին կղզում ապաստանել են քաղաքական նպատակներով աքսորվածներն ու հանցագործները: Այժմ այն մարդիկ կիրառում են առողջական նպատակներով՝ տեղի մաքուր օդի և տաք ջերմաստիճանի համար: Այնտեղ տարածքի 61 տոկոսը զբաղեցնում են անտառները: Կղզում կա 34 բնական տաք աղբյուր:
Լուսանկարները՝ The Huffington Post-ի:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()








































