Ումա Թուրմանը կարող է կորցնել դստերը, քանի որ նախկին քաղաքացիական ամուսինը ցանկանում է դերասանուհուն զրկել իրենց ընդհանուր դստեր՝ Լունայի խնամակալության իրավունքից: Այս մասին գրում է elle.ru-ն:
Այս տարվա ապրիլին 44-ամյա Թուրմանը հայտարարեց 51-ամյա ֆրանսիացի գործարար Արպոդ Բյուսոնի հետ 7-ամյա հարաբերությունների խզման մասին:
Թվում էր՝ զույգին հաջողվել է բաժանվել որպես ընկերներ, սակայն օրերս պարզվեց, որ Բյուսոնը հայց է ներկայացրել Մանհեթենի Գերագույն դատարան՝ ցանկանալով դերասանուհուն զրկել իրենց ընդհանուր դստեր՝ 2-ամյա Ռոզալինդա Արուշա Ալտալունա Ֆլորենս Թուրման-Բյուսոնի խնամակալության իրավունքից:
Ըստ գործարարի՝ Թուրմանը շատ քիչ ժամանակ է հատկացնում դստեր դաստիարակությանը ու չափազանց շատ ժամանակ՝ կարիերային ու նոր անձնական կյանքին:
Թուրմանը առայժմ չի մեկնաբանել տարածված լուրերը:







































