«Միլան»-ի դարպասապահ Մարկո Ամելիան իր սպասելիքներն է հայտնել ՉԼ գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում «Բարսելոնա»-ի հետ դիմակայությունից: Ըստ դարպասապահի՝ կատալոնական ակումբը ևս ունի իր թույլ կողմերը:
««Բարսելոնան» այժմ հանդիսանում է աշխարհի լավագույն ակումբը, և նույնիսկ Գվարդիոլայի՝ թիմից հեռանալը, ոչինիչ չփոխեց: Նրանք այժմ էլ չեն խղճում իրենց մրցակիցներին: Անցած մրցաշրջանում մենք «Բարսելոնա»-ի հետ հանդիպել ենք 4 անգամ: Հիմա նրանք ցուցադրում են այն ֆուտբոլը, ինչ անցած խաղաշրջանում: Սակայն, ինչպես այլ ակումբները, «Բարսա»-ն ունի իր թույլ կողմերը: 180 րոպեների ընթացքում ամեն ինչ կարող է պատահել»,- նշել է դարպասապահը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին դիմակայությունը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ Իտալիայում, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 12-ին:








































