Ավստրալացի գիտնականները՝ Ադելաիդայի համալսարանից, կանխատեսում են, որ 21-րդ դարի վերջին Երկրի բնակչությունը կարող է աճել՝ դառնալով մինչև 7-10 մլրդ մարդ: Այս մասին գրում է BBC-ն:
ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի վիճակագրության վրա հիմնված հետազոտության տվյալներով՝ մոլորակի բնակչության աճն արդեն այնքան է դուրս եկել վերահսկողությունից, որ այն արդեն չի կարող զսպել նույնիսկ Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե զոհերի քանակը հավասարվի Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի զոհերին:
Պրոֆեսոր Քորի Բրեդշոուի խոսքով՝ բնակչության այդպիսի արագ աճը անթույլատրելի է, քանի որ կարող է հանգեցնել մոլորակի վրա սննդի պակասի և կլիմայի վատթարացման:







































