Ինչպես հայտարարել է Հյու Ջեքմանի պաշտոնական ներկայացուցիչը, դերասանի մոտ մաշկի քաղցկեղը կրկնվել է: Օրերս Ջեքմանը ենթարկվել է թվով երրորդ վիրահատության՝ հեռացվել է բազալա-բջջային կարցինոման: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Ջեքմանի մոտ առաջին ուռուցքը հայտնաբերվել է 2013-ի նոյեմբերին, իսկ արդեն 2014-ի մայիսին հիվանդությունը կրկնվել է:












































