Գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի վերջին ելույթների մասին.
«Այո՛, պարտվելու վախը մեր մեջ կա: Հաճախ ժամանակը չի բավարարում, որպեսզի վերականգնվենք և պատրաստվենք հանդիպումներին: Մենք պատրաստվում ենք գրաֆիկին համապատասխան, չնայած ծայրահեղ իրավիճակում ենք գտնվում:
Մրցաշարի մակարդակը այնքան բարձր է, որ եթե շարունակենք վատ ելույթները, ապա դուրս կմնանք առաջնությունից: Մի քանի ֆուտբոլիստների մոտ գերծանրաբեռնվածություն է, սակայն նոր վնասվածքներ չունենք»-,ասել է Կլոպը:









































