Իսպանիայում նոր կոռուպցիոն սկանդալ է բռնկվել, հայտնում է TASS-ը: Իրականացված գործողության արդյունքում Իսպանիայի ոստիկանությունը 259 խուզարկություն է կատարել և ձերբակալել տեղի իշխանության մարմինների 51 ներկայացուցչի:
Ձերբակալվածների թվում են՝ իշխող Ժողովրդական կուսակցության մայրաքաղաքի մասնաճյուղի նախկին գլխավոր քարտուղար, սենատոր և մադրիդյան ինքնավար կառավարության ներքին գործերի և արդարադատության նախարար Ֆրանցիսկ Գրանադոսը:
Կոռուպցիայի հարցերով դատախազությունը հայտնել է, որ նրանց բոլորին տարբեր աշխատանքներ կատարելու համար պայմանագրեր տրամադրելու դիմաց անօրինական միջնորդավճարներ գանձելու մեղադրանք է առաջադրվել:
Դատախազության տեղեկությամբ՝ հանցավոր խումբը գործել է Մադրիդում, Վալենսիայում, Մուրսիայում և Լեոնում, որտեղ վերջին 2 տարում 250 մլն եվրոյի պայմանագրեր է տրամադրել:











































