ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն արժանացել է փիլիսոփա «Ալեքսանդր Զինովևի ծննդյան 90-ամյակ» հուշամեդալի: Այս մասին միջազգային գիտական համաժողովի ժամանակ հայտնել է ռուս մտածող Ալեքսանդր Զինովևի այրին՝ Օլգա Զինովևան՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Վերջինս ընդգծել է, որ մեդալը շնորհվել է՝ հաշվի առնելով Սնոուդենի «անվեհեր արիությունը», նրա «քաղաքացիական արարքը»:
Կազմակերպիչները հայտնել են, որ «Զինովևյան ակումբի» հաջորդ նիստին հրավիրել են նաև Սնոուդենին, որպեսզի անձամբ նրան հանձնեն մեդալը:
Ներկայում «Զինովևյան ընթերցումները» տեղի են ունենում ռուս փիլիսոփայի ու գրողի 92-ամյա տարեդարձի նախօրեին և նվիրված են Ռուսաստանի զարգացման հրատապ հարցերին:







































