Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և 194 մասնակիցների մեջ գրավեց 8-րդ տեղը:
Սևակը միայն կես միավորով հետ մնաց չեմպիոնից` գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգայից (Պերու):
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:








































