Ամանորը նշելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Հին հույները կարծում էին, որ Նոր տարին սկսվում է նոր լուսնի ծնվելու գործընթացով. այն նշում էին հունիսի 21-ին: Հուլիոս Կեսարը նախընտրեց այն տեղափոխել հունվարի 1-ին: Քրիստոնեական աշխարհում Նոր տարին նշում են հունվարի 1-ին:
Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Տեղի հավատալիքների համաձայն՝ այդ գիշեր կախարդական ցախավելով գալիս է բարի Փերի Բեֆանան: Նա բացում է դռները փոքրիկ ոսկե բանալիով, մտնում այն սենյակները, որտեղ քնած են երեխաները և բուխարուց նախօրօք կախված նրանց զուգագուլպաները լցննում նվերներով, իսկ նրանց, ովքեր տարվա ընթացքում չարություն են արել, թողնում է նաև մի պտղունց մոխիր կամ ածուխ:
Իտալացիների ամանորյա սեղանին պարտադիր լինում է ընկույզ, ոսպ և խաղող, որոնք խորհրդանշում են երկարակյացությունը, առողջությունը և բարօրությունը:
Իտալացիների մոտ գոյութուն ունի հին սովորույթ. հունվարի 1-ի վաղ առավոտյան նրանք թարմ ջուր են բերում աղբյուրից: «Եթե դու չես որոշել՝ ինչ նվիրել ընկերներիդ, նվիրիր ջուր՝ զեյթունի ճյուղով»: Համարվում է, որ այն երջանկություն է բերում:
Իտալացիների համար կարևոր է նաև, թե ում են առաջինը տեսնում Նոր տարում: Եթե առաջին հանդիպած մարդը լինում է հոգևորական, դա լավ նշան է: Ցանկալի չէ հանդիպել փոքր երեխաների:

Էկվադոր . Այստեղ ուղիղ կեսգիշերին տիկնիկները սկսում են «այրիների ողբը», որոնք ողբում են իրենց «վատ ամուսիններին»: Որպես կանոն՝ «այրիներին» մարմնավորում են կանացի հագուստ հագած, կեղծամներով և դիմահարդարումով տղամարդիկ:
Նրանք, ովքեր ցանկանում են ամբողջ տարի ճանապարհորդել, ավանդույթը խորհուրդ է տալիս. քանի դեռ ժամացույցի զարկերը հարվածում են 12 անգամ, ճամպրուկով և մեծ պայուսակով վազել տան շուրջը:
Եթե ցանկանում եք հարստանալ գալիք տարում, անհրաժեշտ է կրել դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե անձնական կյանքում երջանկություն եք փնտրում, ապա ներքնազգեստը պետք է կարմիր լինի:
Նախորդ տարվա տխուր պահերից ազատվելու համար էկվադորցիները խորհուրդ են տալիս փողոց նետել մեկ բաժակ ջուր, որի հետ կկորսվի ամբողջ վատը:

Շվեդիա . Նոր տարուց առաջ երեխաները ընտրում են Երկրագնդի թագուհի Լյուչիային: Նրան հագցնում են սպիտակ հագուստ, գլխին վառված լույսերով թագ դնում։ Լյուչիան նվերներ է բաժանում երեխաներին և կենդանիներին: Տոնական օրերին տան լույսերը չեն մարում, փողոցները նույնպես վառ լուսավորվում են:

Հարավաֆրիկյան Հանրապետություն . Այս երկրի արդյունաբերական մայրաքաղաքում՝ Յոհանեսբուրգում, թաղամասերից մեկի բնակիչները ավանդաբար Նոր տարին նշում են՝ պատուհանից դուրս նետելով տարբեր առարկաներ՝ շշերից մինչև մեծ չափերի կահույք:
Երկրի ոստիկանությունը սովորաբար փակում է այդ թաղամասը մեքենաների համար: Դա համարվում է քաղաքի ամենավտանգավոր թաղամասը:

Անգլիա. Այստեղ ընդունված է Նոր տարում երեխաների համար ներկայացումներ խաղալ հին անգլիական հեքիաթներից: Լորդ Անկարգությունն իր հետ բերում է զվարճալի դիմակահանդեսային երթեր, որին մասնակցում են հեքիաթային կերպարներ: Ամանորյա գիշերը փողոցներում վաճառվում են խաղալիքներ, սուլիչներ, դիմակներ և փուչիկներ:
Հենց Անգլիայում է առաջացել միմյանց ամանորյա բացիկներ նվիրելու սովորույթը: Առաջին ամանորյա բացիկը տպվել է Լոնդոնում 1843 թ.:
Նոր տարվա զանգերը հնչելուն պես՝ սիրահարները, որպեսզի չբաժանվեն գալիք տարում, պետք է համբուրվեն մղամուճի ծառի տակ, որը համարվում է կախարդական ծառ:

Շոտլանդիա . Նոր տարին այստեղ անվանում են «Հոգմանի»: Փողոցներում տոնը դիմավորում են շոտլանդական երգերով: Ավանդույթի համաձայն՝ այդ օրը տակառներ են վառում և դրանք գլորում փողոցներով՝ այդպիսով այրելով Հին տարին և հրավիրելով Նոր տարուն:
Շոտլանդացիները կարծում են, որ ընտանիքի հաջողությունը կախված է այն բանից, թե ով առաջինն իրենց տուն կմտնի Նոր տարում: Նրանց կարծիքով՝ մեծ հաջողություն է բերում սևահեր տղամարդը, որը նվերներ է բերում իրենց տուն: Այդ ավանդույթը կոչվում է «ֆերստ ֆութինգ»:
Հյուրերը չպետք է իրենց հետ բերեն ածխի կտոր, որպեսզի գցեն ամանորյա բուխարու մեջ:

Իռլանդիա. Իռլանդական Սուրբ Ծնունդը իրենից ներկայացնում է ավլի շատ կրոնական տոն, քան զվարճանք: Իռլանդացիները պատուհանի մոտ Սուրբ Ծննդյան նախօրեին վառած մոմեր են դնում՝ Հիսուսին և Մարիամին օգնելու համար, եթե նրանք ապաստան են փնտրում:

Կոլումբիա. Այստեղ ամանորյա դիմակահանդեսի գլխավոր հերոսը Հին տարին է: Նա շրջում է ամբոխի մեջ և երեխաներին զվարճալի դեպքեր պատմում:
Նոր տարվա նախօրեին Բոգոտայի փողոցներում տեղի է ունենում տիկնիկների երթ, որոնք հրաժեշտ են տալիս քաղաքի բնակիչներին:
![]()
Նեպալ. Այստեղ Նոր տարին նշում են արևի մայր մտնելուց հետո: Գիշերը՝ Լիալուսնի ժամանակ, նեպալցիները խարույկներ են վառում և դրա մեջ նետում անպիտան իրերը: Հաջորդ օրը սկսվում է Գույների տոնը: Մարդիկ ներկում են դեմքերը, ձեռքերը, կուրծքը և երգում ու պարում փողոցներում:

Ֆրանսիա. Ֆրանսիայում Ցմեռ պապը՝ Պեղ Նոէլը, գալիս է ամանորի գիշերը և նվերները թողում կոշիկների մեջ: Նրան, ում բաժին է ընկնում տոնական կարկանդակի միջի հատիկը, նա դառնում է «հատիկային թագավոր», և տոնական գիշերը բոլորը ենթարկվում են նրա հրամաններին:
Բացի այդ, տոնական եղևնու մոտ դնում են փայտե կամ կավե կերպարներ: Ավանդույթի համաձայն՝ լավ գինեգործը պետք է համբուրի գինու տակառը, շնորհավորի նրա տոնը և խմի ապագա բերքի համար:
Գերմանիայում կարծում են, որ Սանտա Կլաուսը Նոր տարուն գալիս է ավանակով: Քնից առաջ երեխաները սեղանի վրա ափսե են դնում նվերների համար, իսկ կոշիկների մեջ խոտ են լցնում՝ ավանակի համար:

Կուբայում մանկական ամանորյա տոնը կոչվում է Թագավորների օր: Նախօրեին երեխաները «թագավորներին» նամակ են գրում և պատմում իրենց ցանկությունների մասին:
Կուբացիները Նոր տարվա նախօրեին բոլոր ափսեները ջրով են լցնում, իսկ կեսօրին դրանք սկսում են դուրս նետել պատուհաններից: Այդպիսով Ազատության կղզու բոլոր բնակիչները Նոր տարուն ցանկանում են մաքուր և պարզ ճանապարհ: Իսկ մինչ զրնգում են ժամացույցի 12 զարկերը, անհրաժեշտ է ուտել խաղողի 12 հատիկ, և այդ ժամանակ բարությունը, համաձայնությունը, խաղաղությունը և բարգավաճումը կուղեկցեն ձեզ 12 ամսվա ընթացքում:

Չինաստանում պահպանվել է Բուդդային լողացնելու ամանորա ավանդույթը: Այդ օրը Բուդդայի բոլոր արձանները լվանում են մաքուր ջրով, իսկ մարդիկ իրենց վրա ջուր են լցնում այն պահին, երբ ամանորյա մաղթանքներ են ասում:

Բուլղարիայում հյուրերը հավաքվում են ամանորյա սեղանի շուրջը, և բոլոր տներում 3 րոպեով մարում են բոլոր լույսերը: Այդ պահն անվանում են ամանորյա համբույրների պահ, որի գաղտնիքը պահպանում է մթությունը:

Հունգարիայում Նոր տարվա առաջին «ճակատագրական» վայրկյաններին սուլում են՝ չար ոգիներին վռնդելու համար:

Հնդկաստանում տարբեր շրջաններում Նոր տարին նշում են տարբեր ժամանակ: Ամառվա սկզբին նշում են Լորի տոնը: Երեխաները նախօրոք տանը հավաքում են չոր ճյուղեր, հին իրեր, իսկ երեկոյան դրանցով խարույկ վառում և դրա շուրջը երգում ու պարում:
Իսկ աշնանը տոնում են Դիվալին՝ կրակների տոնը: Տների տանիքներում և պատուհանագոգերին մոմեր են դնոմ և դրանք վառում ամանորյա գիշերը:









































