2013թ. շարունակելու ենք պահանջել բնապահպանության նախարարի հրաժարականը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը՝ ներկայացնելով գալիք տարվա ընթացքում բնապահպանության ոլորտի ակնկալիքները:
Նա նշեց, որ գալիք տարում կցանկանայինլուծված տեսնել ՀՀ ջրային պաշարների խնդիրները, որովհետև, նրա խոսքով, սա ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության խնդիր է:
«Կուզեինք, որ Հայաստանումլուծվեինարդյունաբերության խնդիրները, կանգ առներ հանքարդյունաբերության մոլուցքը: Չգիտեմ՝ ինչպես, բայց պետք փորձել: Մենք գրել ենք և շարունակելու ենք Նոր տարում ևս պնդել, որ մեր պահանջը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը, բավարարվի»,- նկատեց Սիլվա Ադամյանը:









































