2012թ. ԱՄՆ-ում վաճառվել է 2.2 մլն «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա: «Ֆորդ Մոթոր» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ, անցնող տարվա արդյունքներով, «Ֆորդի» վաճառքն ավելացել է 7 տոկոսով:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ արդեն 2-րդ տարին է, ինչ «Ֆորդն» ավելի քան 2 մլն մեքենա է վաճառում ԱՄՆ-ում, գրում է Itar-Tass-ը:










































