Թուրքիայի հարավարևմտյան Յալովա գավառի առափնյա Մարմարա ծովն է իջեցվել նոր փրկարարական նավ: Այս մասին հայտարարել է երկրի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը՝ փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքերով՝ Nene Hatun կոչվող նավի կառուցման վրա ծախսվել է 31.14 մլն եվրո:
Գերատեսչությունում նշել են, որ այդ նավը կդառնա Թուրքիայի ամենախոշոր փրկարարական նավը:
Նավի երկարությունը 87.8 մետր է, լայնությունը՝ 19.5 մետր:











































