Լոնդոնում իր վերջին համերգի ժամանակ երգչուհի Լեդի Գագան սխալ է թույլ տվել: Բեմ դուրս գալով՝ նա բացականչել է. «Ողջույն, Մանչեսթր»: Այս մասին գրում է 7days.ru-ն:

Հետո, սակայն, երգչուհին Twitter-ում աշխատել է ուղղել իր սխալը՝ գրելով, թե որքան ուրախ է համերգ ունենալ Լոնդոնում:
Երգչուհու երկրպագուները, տպավորված լավ համերգից, ներել են նրա այդ սխալը:











































