ԱՄՆ հյուսիսարևելյան շրջաններում մեկ շաբաթվա ընթացքում սկսվել է ուժեղ ձնաբքի երկրորդ ալիքը:
Ինչպես հաղորդում է Rosbalt-ը` վկայակոչելով ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությանը, հյուսիսարևելյան նահանգներում գալիս է 5-10 սմ ձյուն: Հարվածի տակ են մասնավորապես Նոր Անգլիան, Մենը, Մասաչուսեթսը, Նյու Հեմփշիրը, Ռոդ Այլենդը և Վերմոնտը, որտեղ կարող է տեղալ մինչև 23 սմ ձյուն:
Գերատեսչության տվյալներով` 48 նահանգների տարածքների 64%-ը ծածկված է ձյունով:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում ձնաբքի և հորդառատ անձրևների զոհ է դարձել 17 մարդ: Մասնավորապես, մարդիկ զոհվել են խոշոր ճանապարհատրանսպորտային վթարներում:
Սուրբծննդյան արձակուրդների ժամանակ վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք:









































