Եմենի ռազմածովային ուժերը բռնագրավել են իրանական մի նավ, որը զենքեր է բերել հութթի ցեղի համար։ Այդ ցեղախումբը հակամարտության մեջ է կառավարության հետ, անկախություն է ուզում։ Այս մասին հաղորդել են Եմենի անվտանգության ուժերը։
Նավը կայանել է Եմենի Միդի նավահանգստում։ Այնտեղ եղել է ՀԱՀ-ից բեռնված քարածուխով, սակայն հայտնաբերվել է, որ քարածխի տակ թաքցված է եղել մեծ քանակությամբ զենք-զինամթերք։
Իրանը Եմենին ակտիվորեն զենք է մատակարարում` ի պատասխան Սաուդյան Արաբիայի և Կատարի քայլերի, որոնք զենք են տրամադրում Սիրիայի ընդդիմադիրներին, հաղորդում է Zman.com-ը։










































