Մադոննային մեղադրել են իր շրջագայության հուշանվերների ապրանքանիշի համար «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմաշարի դիզայներ Պատրիցիա Ֆլիդին կրկնօրինակելու համար, հաղորդում է Starbloid-ը:
Ֆլիդի պաշտոնական էջում` Tumblr.com-ում տեղադրված է «Vogue» գրվածքով սև սպորտային գլխարկը, որի օրինակները վաճառվում էին Նյու Յորքում Մադոննայի համերգների ժամանակ:
Լուսանկարը ուղեկցվում է հաղորդագրությամբ, որում նշվում է, որ նման ձև ունեն Ֆլիդի սպորտային գլխարկները և վերնազգեստները:










































