Դեկտեմբերի 28-ին Facebook սոցցանցի բաժնետոմսերի արժեքը ընկել էր 2,9%-ով, հաղորդում է Quartz-ը։ Ըստ սույն հրատարակության՝ դրա պատճառն այն համգամանքն է, որ լուրեր են պտտվել, թե օգտատերերը զանգվածաբար հրաժարվել են Facebook-ին պատկանող Instagram ֆոտոծառայությունից։
Instagram-ը հերքել է այդ տեղեկատվությունը՝ պնդելով, որ ծառայության օգտատերերի քանակն աճում է։ Դրանից հետո Facebook-ի բաժնետոմսերի գինը աճել է՝ հասնելով հինգշաբթի օրվա մակարդակին։
Instagram-ը օգտատերերի կողմից լքվելու մասին տվյալներ էր հրապարակել AppData վերլուծական ծառայությունը։
Instagram-ը ընդունել էր իր ծառայությունից օգտվելու նոր կանոններ, սակայն օգտատերերը դժգոհել էին, թե իրենց լուսանկարները կարող են օտագործվել առևտրային նպատակներով՝ առանց փոխհատուցում տրմադրելու իրենց։ Մի քանի օրից ծառայությունը վերանայել է կանոնները։










































