24-ամյա ամերիկուհին գիշերով քայլում է 2 ժայռերի միջև ձգվող պարանի վրայով`մերկ և առանց պաշտպանողական համակարգի, հաղորդում է Fedpost-ը:
Իմանալով, որ Տոնսայ լողափում լեռնագնացների համար ճանապարհներ կան`նա Սան Ֆրանցիսկոյից եկել է Թայլանդ, սակայն դա այնքան էլ նրան դուր չի եկել, ուստի Հեյլին սկսել է որոնել ավելի հետաքրքիր արկածներ:
«2 օր նավակով նավարկելով ափամերձ տարածքում`ես գտա ամայի մի վայր`ջրի միջից դուրս ցցված ժայռերով: Լեռնագնացների մեծամասնությունը նախընտրում է դասական ուղեգիծը, սակայն դա ինձ համար չէ»,- ասել է Հեյլին:
«Մակընթացության ժամանակ այստեղ բավականին խորն է, ուստի ընկնելիս ոչ մի վնասվածք չես ստանա, սակայն տեղատվության ժամանակ, երբ երևում է ջրի քարքարոտ հատակը, ինձ համար բավականին վտանգավոր է»:
Երբ գալիս է գիշերը, նա հանում է հագուստը և մագլցում պարանին. «Ես հագուստս հանում եմ, որպեսզի ինձ ազատ զգամ և հաճույք ստանամ սուր զգացողություններից: Լուսաբացին արևի շողերն իմ մարմինը ներկում են ֆանտաստիկ գույներով, և դա հրաշալի է: Այդ պատճառով էլ ես չեմ կարողանում դադարեցնել իմ գիշերային «զբոսանքները»,- ասել է Հեյլի Աշբոնը:
Ապահովագրական ընկերությունները, սակայն, չեն կիսում նրա հիացմունքը`հրաժարվելով նրա հետ գործարքի մեջ մտնելուց:







































