ԱՄՆ բնակիչ Քեյթ Լիվասերը 42 կմ 195 մ հեռավորությունը հաղթահարել է վիետնամկա կոչվող լողափային կոշիկներով: Մարաթոնյան վազքը հաղթահարելու համար նրանից պահանջվել է 2 ժամ 47 րոպե:
Նա հաճախ է մասնակցել վազքի և մի պահ իրեն հետաքրքրել է, թե արդյոք կարող է դա անել լողափային կոշիկներով:
Սկզբում նա առաջին մղոնը հաղթահարել է ռետինե հողաթափերով, որը շատ ցավոտ է եղել: Կեսը հաղթահարելուց հետո ոտքերն այնպիսի վիճակում են եղել, որ մի պահ նույնիսկ մտածել է դադարեցնել վազքը: Հետո վազորդը հանգստացել է, վերսկսել վազքը և հասկացել է, որ ցավը, տհաճ զգացողությունը ոտքերում զգացվում է առաջին մի քանի մղոնը վազելիս, այնուհետև ոչինչ չի զգացվում:
Մեկ դժվարություն ևս կա, երբ նման հողաթափերով ես վազում, պետք է մշտապես ոտքի մատները որոշակի չափով սեղմած պահել: Դա նման է ոտքի համարից փոքր կոշիկ կրելուն: Անհրաժեշտ է լիցքաթափվել և ուշադրությունը կենտրոնացնել ոտքը ճիշտ ձևով պահելու վրա:
Լոնդոնյան մարաթոնի մասնակից Լլոյդ Սկոտը այս տարվա մայիսին եզրագծին հասել է մեկնարկից 26 օր հետո:







































