Շվեյցարացիները ապացուցում են, որ հավատարիմ են մնում ավանդույթներին. նրանք ավելի շատ միմյանց շնորհավորում են սովորական փոստի միջոցով և հազվադեպ են ուղարկում SMS հաղորդագրություններ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Շվեյցարիայի փոստը դեկտեմբերի 1-24-ն ուղարկել է 16 միլիոն ծանրոց, ինչը մեկ միլիոնով ավելի շատ է անցած տարվա ցուցանիշից: Կրկնապատկվել է նաև ամեն օր ուղարկվող նամակների թիվը:
Սուրբ Ծնունդի և դրան հաջորդող օրը շվեյցարացիները 3 միլիոնով ավելի քիչ SMS հաղորդագրություններ են ուղարկել, քան սովորաբար: Այդ երկու օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, ուղարկվել է 24.4 միլիոն տեքստային կարճ հաղորդագրություն:











































