Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ընդունել է ինքնաառաջադրման միջոցով Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար անկուսակցական Պավլիկ Սարգսյանի փաստաթղթերը:
Նախորդ երեք օրերին առաջադրվել էին ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ, էպոսագետ, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Սերժ Սարգսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մնացած հինգը` ինքնաառաջադրման միջոցով:









































