Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ`թյուրքալեզու երկրների ընդհանուր պատմություն գրելու նպատակով մոտ ժամանակներս Ադրբեջան գիտնականներ են հրավիրվելու Ղազախստանից, Թուրքմենստանից ու Ուզբեկստանից: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմեդովը:
Վերջինիս խոսքերով` իրենք պլանավորել են նաև գիտնականներ հրավիրել Մոլդովայից, Վրաստանից, Դաղստանից. «Անկախ արդյունքներից` մենք ձեռնամուխ ենք լինելու թուրք-ադրբեջանական ընդհանուր պատմություն գրելուն: Այս կապակցությամբ Թուրքիայում ձեռք է բերվել համաձայնություն»:








































