Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ`Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում դաժանաբար սպանել են հայկական ծագում ունեցող մի տարեց կնոջ: Վերջինիս երեկ երեկոյան հայտնաբերել են 7 տեղից դանակահարված և կոկորդը կտրած վիճակում:
Խոսքը 84-ամյա Մարիսա Քյուչուքի մասին է, ով տանն ապրում էր մենակ: Նրան տանը անշնչացած հայտնաբերել է նրա զավակը` Զադիք Քյուչուքը: Նշվում է, որ Մարիսա Քյուչուքը չորս երեխաների մայր է:








































