Թուրքական Samanyolu հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում ուղղումներ կատարելու նախաձեռնությամբ.
«Մենք անհրաժեշտ ենք համարում, որ ՆԱՏՕ-ի ծրագրերում Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Բոսնիա-Հերցեգովինան, ինչպես նաև Եգիպտոսը, Թունիսն ու Մարոկկոն ավելի ակտիվորեն մասնակցեն: Գործընկերության նոր ծրագիրն արդեն իսկ գտնվում է նախապատրաստական փուլում: Այդ ծրագիրը աջակցել են ոչ միայն Թուրքիան, այլև ուրիշ երկրներ: Այդ հարցում մենք դիվանագիտական մեծ հաջողություն ենք արձանագրել»:










































