Լիբիայում ավտոճանապարհային պատահարի զոհ է դարձել 18 գաղթական, ովքեր Սոմալիից ուղևորվում էին եվրոպական երկրներ: Գաղթականները թաքնվել են ցեմենտ տեղափոխող ավտոմեքենայի մեջ, որը դեկտեմբերի 28-ին վթարի է ենթարկվել:
ВВС-ի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է մեքենայի ծանրաբեռնվածությունը: Բեռնատարում է եղել ավելի լավ կյանքի ձգտող 120 սոմալեցի:
Մահացել է առնվազն 18 մարդ, ևս 20-ը վիրավոր են: Արֆիկյան երկրներում ավտովթարների մեծ մասը տեղի է ունենում գերծանրաբեռնվածության պատճառով: Հաճախ նաև վթարի պատճառ է դառնում ավտոմեքենաների մաշվածությունը:









































