Ամերիկացիներին հոգնեցրել են մի շարք հանրահայտ մարդիկ, որոնց անուններն այս տարի հաճախ են հիշատակվել նորություններում կամ սկանդալային պատմություններում։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Harris International ընկերության ինտերնետ-հարցման արդյունքներով՝ «ամենահոգնեցրած» աստղերի թվում են՝ դերասանուհի Լինդսի Լոհանը, երգիչ Ջասթին Բիբերը, ԿՀՎ-ի նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսը, միլիարդատեր Դոնալդ Թրամփը և դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, ով հանդես է եկել «Մթնշաղ» ֆիլմի գլխավոր դերում։
Հարցվածների մեծ մասը նշել է, որ կուզենար 2013-ին հնարավորինս քիչ լսել այս անունները:









































