Լիբանանը հակված է սիրիական ճգնաժամի խնդրից հեռու մնալու դիրքորոշմանը: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լիբանանի հանրապետության արտգործնախարար Ադնան Մանսուրը:
Մանսուրը նշել է, որ Սիրիան կարևոր ռազմավարական և աշխարահագրական դիրք է զբաղեցնում տարածաշրջանում, և այս երկրում կայունություն և անվտանգություն պահպանելը բխում է ոչ միայն Լիբանանի, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների շահերից:
«Լիբանանը հակված է «տվյալ խնդրից հեռու մնալու» դիրքորոշմանը: Մենք չենք միջամտում Սիրիայի ներքին գործերին և չենք միջամտում որոշումներ կայացնելու գործընթացին»,-ասել է արտգործնախարարը՝ հավելելով, որ Լիբանանը չի աջակցում այն որոշումներին, որոնք ընդունվել են Սիրիայի Հանրապետության դեմ:
«Ամենասկզբից մենք ասել ենք, որ սիրիական խնդրի կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով, և դա իրավիճակի կարգավորման միակ ուղին է»,- նշել է Մանսուրը:
Լիբանանի վարչապետը աջակցություն է հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի նախաձեռնությանը:








































