Instagram ֆոտոծառայության օգտատերերը առավել հաճախ նկարահանվել են Բանգկոգում: Ինչպես հաղորդվում է ծառայության բլոգում, օգտատերերի վարկածով ամենահայտնի վայրերի ցուցակում առաջին և երկրորդ տեղերը բաժին են ընկնում Թաիլանդի մայրաքաղաքին:
Առաջին տեղում Բանգկոգի Սուվարնաբհումի օդանավակայանն է: Երկրորդում SIam Paragon առևտրի կենտրոնն է: Օգտատերերի կողմից այդ վայրերում արված լուսանկարների թվաքանակը չի հաղորդվում:
Առաջին հնգյակում են հայտնվել Կալիֆոռնիա նահանգի Դիսնեյլենդը, Նյու Յորքի Թայմս Սքուերը և Սան Ֆրանցիսկոյի բեյսբոլի AT&T Park մարզադաշտը:
Երկրորդ հնգյակի 4 հորիզոնականները (6, 7, 9, 10) զբաղեցնում են Լոս Անջելեսի տարբեր վայրեր: Փարիզը միակ եվրոպական քաղաքն է, որը ներկայացված է Instagram-ի թոփ տասնյակում:









































