«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը քննության է վերցրել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը խորհրդարանի հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպի կապակցությամբ:
Մոտ տասը օր առաջ խորհրդարանի շենքում Սեդրակյանը սպառնացել էր լրագրողին` մասնավորապես, ասելով. – «Դավայ, դավայ… յալլա… կտամ ծնոտդ պոկեմ, դավայ, թռի»:










































